Նորություններ

Հայկական արվեստ և արհեստ․ ստեղծարար գոտու աշխատանքների մեկնարկ

Օգոստոսի 6-ին, Ազգային երիտասարդական համաժողովի շրջանակներում, մեկնարկել է «Հայկական արվեստ և արհեստ» խորագրով ստեղծարար գոտու աշխատանքները, որը կգործի ամբողջ օրվա ընթացքում։

Այստեղ միավորվել են հայկական ավանդական և ժամանակակից արհեստների վարպետները՝ ներկայացնելու մեր մշակութային ժառանգության հարստությունը։

Ստեղծարար գոտում ներկայացված են կավագործության, գորգագործության, ասեղնագործության և այլ ավանդական ու նորարարական ձեռագործ աշխատանքներ։

Մասնակիցները ոչ միայն կարող են տեսնել այդ վարպետությունները, այլև տեղում հետևել դրանց ստեղծման գործընթացին։

Միջոցառումն իրականացվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, Կայթ մշակութային հանգույցի և Մեգերյան Կարպետի հետ համագործակցությամբ։