Ազգային երիտասարդական համաժողովի վերջին պանելային քննարկումը նվիրված էր «Հայաստան-Սփյուռք ռազմավարական համագործակցությունը երիտասարդության ոլորտում» թեմային։
Սեփական ներուժի բացահայտումը և ինքնավստահ դառնալու ճանապարհը
Համաժողովի երրորդ օրվա շրջանակում տեղի է ունեցել «Սեփական ներուժի բացահայտումը և ինքնավստահ դառնալու ճանապարհը» թեմայով ռուսերեն լեզվով բանախոսություն՝ հոգեբան, պրոֆեսիոնալ քոուչ, ինչպես նաև «5 PRISM» մասնագիտական քոուչինգի և հոգեբանության ակադեմիայի համահիմնադիր Յուրի Մուրադյանի մասնակցությամբ:
Բոլոր նորությունները
Սեփական ներուժի բացահայտումը և ինքնավստահ դառնալու ճանապարհը
Համաժողովի երրորդ օրվա շրջանակում տեղի է ունեցել «Սեփական ներուժի բացահայտումը և ինքնավստահ դառնալու ճանապարհը» թեմայով ռուսերեն լեզվով բանախոսություն՝ հոգեբան, պրոֆեսիոնալ քոուչ, ինչպես նաև «5 PRISM» մասնագիտական քոուչինգի և հոգեբանության ակադեմիայի համահիմնադիր Յուրի Մուրադյանի մասնակցությամբ:
Առաջնորդ հայուհիներ․ նոր մտածողության ձևավորում
«Առաջնորդ հայուհիներ․ նոր մտածողության ձևավորում» խորագիրը կրող քննարկման շրջանակում բանախոսները կիսվել են իրենց փորձով և տեսլականով՝ անդրադառնալով կանանց առաջնորդության հնարավորություններին, մարտահրավերներին և հասարակական ազդեցությանը Հայաստանում և սահմաններից դուրս:
Ազգային պարերի վարպետության դասընթաց
Ազգային երիտասարդական համաժողովի երկրորդ օրվա ավարտին մասնակիցները միավորվեցին ազգային պարերի վարպետության դասին մասնակցելու համար։ Վարպետության դասընթացը վերածվեց իսկական տոնի, որի ընթացքում տարբեր երկրներից ժամանած երիտասարդները սովորեցին և միասին կատարեցին հայկական ավանդական պարեր:
Հայկական ազդեցության ընդլայնումն աշխարհում. երիտասարդների առանցքային դերը
Օգոստոսի 6-ին, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ իրականացվող Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի «Հայկական ազդեցության ընդլայնումն աշխարհում․ երիտասարդության առանցքային դերը» խորագրով պանելային քննարկման շրջանակում որպես հատուկ բանախոս հանդես է եկել ՀՀ շրջակա միջավայրի նախարար, COP 17 կազմակերպման և անցկացման կոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը, որից հետո նիստի բանախոսների հետ միասին մասնակցել է պանելային քննարկմանը:
Երիտասարդների դերը գործարար միջավայրում
«Երիտասարդների դերը գործարար միջավայրում» խորագրով քննարկման ընթացքում բանախոսները ներկայացրել են իրենց հաջողության պատմությունները, անդրադարձել՝ արդի ձեռնարկատիրական մարտահրավերներին ու հնարավորություններին՝ խրախուսելով մասնակից երիտասարդներին իրենց գաղափարները վերածելու գործնական նախաձեռնությունների։
Ինչպես ենք ներկայացված առցանց. միջազգային ճանաչելիություն
«Ինչպես ենք ներկայացված առցանց․ միջազգային ճանաչելիություն» թեմայով քննարկման շրջանակում բանախոսները կիսվել են Հայաստանը և հայկական մշակույթը համաշխարհային լսարանին ներկայացնելու, առցանց հարթակներում մարտահրավերների բախվելու և համահայկական պատկերը միջազգային դաշտում ուժեղացնելու իրենց փորձով։
Մասնագիտական ներգրավվածության հնարավորությունները Հայաստանում
Օգոստոսի 6-ին, Ազգային երիտասարդական համաժողովի երկրորդ օրվա՝ «Կայուն նպատակային ներգրավվածություն» խորագրի ներքո անցկացվել է «Մասնագիտական ներգրավվածության հնարավորությունները Հայաստանում» թեմայով բանախոսություն և կլոր-սեղան քննարկում ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, Գրասենյակի գործընկեր կազմակերպությունների և երիտասարդների մասնակցությամբ
Երիտասարդների ներգրավվածությունը քաղաքականության, ադվոկացիայի և կառավարման գործընթացներում
Օգոստոսի 6-ի` Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի երկրորդ օրվա, «Կայուն և նպատակային ներգրավվածություն» խորագրի ներքո անցկացվել է «Երիտասարդների ներգրավվածությունը քաղաքականության, ադվոկացիայի և կառավարման գործընթացներում» խորագրով քննարկում։
Նիստի ընթացքում բանախոսները կիսվել են իրենց փորձով և անդրադարձ կատարել երիտասարդության ներգրավվածության կարևորությանը հասարակական գործընթացների ակտիվ ձևավորման և քաղաքական որոշումների կայացման մեջ։
«NextGen». սփյուռքի համայնքների երիտասարդ առաջնորդները
Մեկնարկային «NextGen. սփյուռքի համայնքների երիտասարդ առաջնորդները» խորագիրը կրող քննարկման շրջանակում բանախոսները անդրադարձել են սփյուռքի տարբեր համայնքներում ակտիվ երիտասարդների փորձին և նախաձեռնություններին, ինչպես նաև դրանց համատեքստում համահայկական միասնության ամրապնդման և սփյուռք-Հայաստան կապերի խորացման հնարավորություններին։
Երիտասարդների նպատակային ներգրավումը պետականաշինության գործում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը:
Համաժողովը, որի նախաձեռնողը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն է, կանցկացվի օգոստոսի 5-7-ը։ Միջոցառմանը մասնակցում են 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդներ ավելի քան 50 երկրից։ Համաժողովի ընթացքում նրանց են միանալու 200 մասնակիցներ Հայաստանից։
Համաժողովի պաշտոնական բացման արարողություն
Օգոստոսի 5-ին, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի հանդիսավոր բացման արարողությունը։
ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից երկրորդ անգամ կազմակերպվող երիտասարդական համաժողովին այս տարի մասնակցում են 18-35 տարեկան 800 հայ երիտասարդ՝ ավելի քան 55 երկրից, որից 600-ը Սփյուռքից, և 200-ը՝ ՀՀ-ից։
Սերունդների երկխոսություն․ հայկական ինքնություն
Շարունակվում են Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի առաջին օրվա՝ «Ընդհանուր տեսլական և ջանքերի համադրում» խորագրի ներքո անցկացվող համաժամանակյա քննարկումները։
Համաժողովի հանդիսավոր բացման արարողությանն ընդառաջ տեղի է ունեցել «Սերունդների երկխոսություն․ հայկական ինքնություն» թեմայով ընտանեկան զրույց-քննարկում։
Հայկական ավանդույթներ․ ժամանակակից մեկնաբանություն
Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի առաջին օրն անցկացվում է «Ընդհանուր տեսլական և ջանքերի համադրում» խորագրի ներքո։
Համաժողովի մեկնարկն ազդարարող բարեգործական վազքարշավից հետո մեկնարկել են օրվա առաջին երեք համաժամանակյա պանելային քննարկումները։
Խոսում ենք հայերեն․ ընդհանրություններ և տարբերություններ
Օգոստոսի 5-ին, Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի առաջին օրվա՝ «Ընդհանուր տեսլական և ջանքերի համադրում» խորագրի ներքո, անցկացվել է «Խոսում ենք հայերեն․ ընդհանրություններ և տարբերություններ» ինտերակտիվ քննարկումը, որի շրջանակում բանախոսներն անդրադարձել են հայերենի բազմաձևությանը՝ արևելահայերենից մինչև արևմտահայերեն, քննարկել հայոց լեզվի պահպանմանն ու զարգացմանը վերաբերող արդի հարցեր մերօրյա իրականության մեջ։