Նորություններ

Հայկական ազդեցության ընդլայնումն աշխարհում. երիտասարդների առանցքային դերը

Պանելային քննարկման բանախոսները կիսվել են սեփական փորձով՝ ինչպես են տարբեր ոլորտներում ստեղծել, զարգացրել և իրականացրել հայկական ազդեցիկ նախաձեռնություններ, որոնք նպաստել են հայկական ներկայության ամրապնդմանը և ազդեցության ընդլայնմանը՝ Հայաստանում և արտերկրում:

Քննարկման բանախոսներն էին՝  ՀՀ Շրջակա միջավայրի նախարար, COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը, նկարիչ Տիգրան Ձիթողցյանը, AMAA հասարակական կազմակերպության Հայաստանի տնօրեն Արեն Դեյիրմենջյանը և երգչուհի, երգահան Ֆլորա Բիչախչյանը։

Քննարկումը վարել է «Safe YOU»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Մարիամ Թորոսյանը։

Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի աշխատանքներին ուղիղ միացմամբ հետևելու համար այցելեք հղմամբ՝  https://www.youtube.com/live/E-U5DiUihWA?si=l5kNrZcXGecFqPjj