Նորություններ

Ազգային երաժշտության հնչյունները

Օգոստոսի 5-ին, Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի առաջին օրվա՝ «Ընդհանուր տեսլական և ջանքերի համադրում» խորագրի ներքո անցկացվել է «Ազգային երաժշտության հնչյունները» երաժշտական աշխատարանը:

Համաժողովի մասնակիցներն աշխատարանի ընթացքում ծանոթացել են հայկական երաժշտական գործիքների հնչերանգներին՝ բացահայտելով դրանց պատմությունը և մշակութային գաղտնիքները:

Աշխատարանի բանախոսներն էին քանոնահարուհի, Մարսելի «Սասուն» նվագախմբի մենակատար Ալեքսանդրա Օհանյանը, հարվածային գործիքների մասնագետ Գրիգոր Դավթյանը և փողային գործիքների մասնագետներ Գրիգոր Քարտաշյանն ու Էրիկ Ավագյանը:

Հանդիպման ընթացքում երաժիշտները ներկայացրել են հայկական երաժշտական գործիքների պատմությունը և բացահայտել դրանց գործածման նրբությունները՝ կենդանի կատարումների միջոցով։

Հանդիպումը վարել է «իԳործ» ծրագրի մասնակից, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական բաժնի ղեկավար Տաթև Եղիազարյանը: